Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

2480
Տարածել

2021 թվականի հունիսի 10-16-ը ժամանակահատվածում Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետություննների տարածքներում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 4 երկրաշարժ

· Հունիսի 10-ին Իրանում՝ Մակու քաղաքից 46 կմ հարավ-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։

· Հունիսի 14-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 11 կմ հյուսիս-արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ եւ Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Նինոծմինդա քաղաքից 29 կմ հարավ-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։

· Հունիսի 14-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Նինոծմինդա քաղաքից 27 կմ հարավ-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

6,0 եւ ավելի մագնիտուդով երկրաշարժ չի գրանցվել:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»