Գլխավոր ՀՀ ՆԳՆ 57 խորհրդատվություն, 34 ուղեգրում, 3 ելք․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

57 խորհրդատվություն, 34 ուղեգրում, 3 ելք․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

2405
Տարածել

Մայիսի 28-հունիսի 4 ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության աշխատակիցները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն են տվել 57 քաղաքացու:

Շաբաթվա ընթացքում բուժկանխարգելման բաժին է դիմել 38 մարդ` 15 ծառայող, 20 ընտանիքի անդամ, 3 կենսաթոշակառու։ 34-ը ուղեգրվել են ստացիոնար բուժման։

Նշված ժամանակահատվածում, բժշկական ապահովման վարչության շտապ օգնության մեքենան սպասարկել է երեք կանչ: