Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ...

Անցած յոթ օրում Հայաստանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ

366
Տարածել

Հոկտեմբերի 24-30-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ մեկ երկրաշարժ՝

  • Հոկտեմբերի 27-ին Գառնի գյուղից 3 կմ արեւելք 2-3 բալ ուժգնությամբ: Երկրաշարժը զգացվել է Գառնի գյուղում 2-3 բալ ուժգնությամբ:

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ 16 երկրաշարժ՝

  • Հոկտեմբերի 24-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 43 կմ արեւմուտք 3 բալ ուժգնությամբ, Թուրքիա-Վրաստան սահմանային գոտում՝ Արդահան քաղաքից 40 կմ արեւելք 3 բալ ուժգնությամբ, Ադրբեջանում՝ Գյանջա (Գանձակ) քաղաքից 40 կմ հյուսիս-արեւմուտք 2-3 բալ ուժգնությամբ։
  • Հոկտեմբերի 25-ին Իրանում՝ Ահար քաղաքից 30 կմ հարավ-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ, Խոյ քաղաքից 48 կմ հյուսիս-արեւելք 2-3 բալ ուժգնությամբ եւ 49 կմ հյուսիս-արեւելք 2-3 բալ ուժգնությամբ:
  • Հոկտեմբերի 26-ին Ադրբեջանում՝ Շեքի քաղաքից 59 կմ հարավ-արեւելք 4 բալ ուժգնությամբ։
  • Հոկտեմբերի 27-ին Թուրքիայում՝ Կարս քաղաքից 32 կմ հյուսիս-արեւելք 3 բալ ուժգնությամբ, Ռուսաստանի Դաշնությունում՝ Ռուտուլ քաղաքից 24 կմ հյուսիս-արեւելք 3-4 բալ ուժգնությամբ, Իրանում՝ Խոյ քաղաքից 9 կմ հարավ 3-4 բալ ուժգնությամբ եւ  7 կմ հյուսիս-արեւելք 3 բալ ուժգնությամբ:
  • Հոկտեմբերի 28-ին Վրաստանում՝ Բորժոմի քաղաքից 6 կմ հարավ-արեւելք 5-6 բալ ուժգնությամբ, Իրանում՝ Մինգեչաուր քաղաքից 41 կմ հյուսիս-արեւելք 3 բալ ուժգնությամբ։
  • Հոկտեմբերի 29-ին Վրաստանում՝ Թբիլիսի քաղաքից 26 կմ արեւելք 3 բալ ուժգնությամբ։
  • Հոկտեմբերի 30-ին Թուրքիայում՝ Կարս քաղաքից 37 կմ հյուսիս-արեւելք 4 բալ ուժգնությամբ եւ 34 կմ հյուսիս արեւելք 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս գրանցվել է 6 եւ ավելի մագնիտուդով գրանցվել է չորս երկրաշարժ: Հոկտեմբերի 25-ին Հունաստանի արեւմտյան ափերի մոտ` Իոնական ծովում, Զակինթոս քաղաքից 38 կմ հարավ-արեւմուտք, գրանցվել է 6.8 մագնիտուդով երկրաշարժ, որին հետեւել է 5 եւ ավելի մագնիտուդով յոթ երկրաշարժ: Երկրաշարժերի հետեւանքով առաջացած ցունամիի ալիքի բարձրությունը հասել է 70 սանտիմետրի: Ըստ Եվրոպական տիեզերական գործակալության` Զակինթոս կղզին տեղաշարժվել է առնվազն երեք սանտիմետր դեպի հարավ-արեւմուտք: Ստորգետնյա ցնցումները զգացվել են Հունաստանում, Ալբանիայում, Մալթայում, Հարավային Իտալիայում, ինչպես նաեւ Միջերկրածովյան եւ Աֆրիկայի այլ երկրներում: Զակինթոս քաղաքում դադարեցվել է էլեկտրամատակարարումը, փակվել են քաղաքի բոլոր դպրոցները: Կղզու ուրիշ շրջաններում քարաթափումներ են եղել: Պիրգոս քաղաքում մասնակի ավերվել է ուղղափառ եկեղեցին: Հոկտեմբերի 28-ին 6.1 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել Սալվադորի Ակախուտլա քաղաքից 88 կմ դեպի հարավ-արեւմուտք։ Հաջորդ օրը 6.3 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել Արգենտինայի հարավային ափամերձ տարածքում` Դրեյքի նեղուցում, Ուշուայա քաղաքից 315 կմ դեպի հարավ, որին հետեւել է 5 եւ ավելի մագնիտուդով երկու երկրաշարժ: Հոկտեմբերի 30-ին 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Նոր Զելանդիայում՝ Վայթարա քաղաքից 66 կմ դեպի արեւելք: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

 

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»