Գլխավոր Միջոցառումներ Գիտական խորհուրդ

Գիտական խորհուրդ

646
Տարածել

Դեկտեմբերի 14 ին ակադեմիայի գիտական խորհուրդը սկսվեց 1988 թ. երկրաշարժի հետևանքների վերացմանը մասնակցած պրոֆեսորադասախոսական կազմի մեդալներով և պատվոգրերով խրախուսման արարողությամբ, որը նվիրված էր Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին:

Երկու մասնակցի հանձնվեց Ռուսաստանի Դաշնության մեդալ, երեքը պարգևատրվեց «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով և երեքն էլ՝ ԱԻՆ պատվոգրով:

Գիտական խորհրդում քննարկվեց ակադեմիայում իրականացվող ուսումնական գործընթացը, ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացում առկա հարցերը, ակադեմիայի միջազգային կապերի ընդլայնման, ուսումնական, մեթոդական և այլ հարցեր: