Գլխավոր ՀՀ ՆԳՆ Ռուսաստանում վերապատրաստվում է հայ փրկարարների հերթական խումբը

Ռուսաստանում վերապատրաստվում է հայ փրկարարների հերթական խումբը

2410
Տարածել

Կոտայքի մարզի Գետարգել համայնքում գտնվող հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի այս տարվա աշխատանքային պլանի համաձայն, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ծառայողները վերապատրաստման դասընթացների կմասնակցեն Ռուսաստանի տարբեր պրոֆիլային ուսումնական հաստատություններում:

Նոյեմբերի 18-30-ը Ռուսաստանի դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման նախարարության «Պետական հակահրդեհային ծառայության ակադեմիայում» «Անտառային եւ արդյունաբերական օբյեկտներում հրդեհների մարման կազմակերպումը եւ ղեկավարումը» թեմայով վերապատրաստման դասընթաց կանցնի Հայաստանի հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 10 ծառայող՝ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից, փրկարարական ուժերի վարչությունից, Երեւանի, Կոտայքի, Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի, Արմավիրի, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչություններից:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ