Գլխավոր ՀՀ ՆԳՆ 37 խորհրդատվություն, 2 ելք․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

37 խորհրդատվություն, 2 ելք․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

2195
Տարածել

Հունվարի 14-21-ը ժամանակահատվածում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության աշխատակիցները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն են տվել 37 քաղաքացու:

Շաբաթվա ընթացքում բուժկանխարգելման բաժին է դիմել 55 մարդ՝ 29 ծառայող, 21 ընտանիքի անդամ, 5 կենսաթոշակառու։ 20-ը ուղեգրվել են ստացիոնար բուժման։

Նշված ժամանակահատվածում, բժշկական ապահովման վարչության շտապ օգնության մեքենան մասնակցել է փրկարարների ստացած երկու կանչի սպասարկմանը: