Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ

2272
Տարածել

Հոկտեմբերի 22-28-ը Հայաստանի հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում գրանցել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ. Հոկտեմբերի 24-ին Հայաստան-Նախիջեւան սահմանային գոտում՝ Եղեգնաձոր քաղաքից 16 կմ հարավ-արեւմուտք՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 5 երկրաշարժ՝

Հոկտեմբերի 22-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Սալմաս քաղաքից 14 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ եւ Թուրքիայում՝ Չալդրան քաղաքից 15 կմ հարավ-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ:

Հոկտեմբերի 24-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Դմանիսի քաղաքից 13 կմ հարավ-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։

Հոկտեմբերի 25-ին Ադրբեջան-ԱՀ սահմանային գոտում՝ Գյանջա քաղաքից 34 կմ հարավ-արեւմուտք՝ 4 բալ ուժգնությամբ։

Հոկտեմբերի 26-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 15 կմ հյուսիս-արեւմուտք՝ 4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով գրանցվել է երկու երկրաշարժ: Հոկտեմբերի 23-ին 6,0 եւ 6,1 մագնիտուդներով սեյսմիկ իրադարձություններ են տեղի ունեցել համապատասխանաբար Արեւմտյան Չիլիի լեռնաշղթայի եւ Ֆիջիի հարավային տարածքներում:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»