Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում գրանցվել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ մեկ...

Անցած յոթ օրում Հայաստանում գրանցվել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ մեկ երկրաշարժ

501
Տարածել

Նոյեմբերի 14-ից 20-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ 1 երկրաշարժ, մասնավորապես՝ նոյեմբերի 17-ին Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Աշոցք գյուղից 12 կմ հյուսիս-արեւելք։

Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ 14 երկրաշարժ՝

  • Նոյեմբերի 14-ին Թուրքիայի Վան քաղաքից 35 կմ հյուսիս-արեւմուտք՝ 2-3 բալ ուժգնությամբ, Իգդիր քաղաքից 43 կմ հարավ-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։
  • Նոյեմբերի 15-ին Իրանի Խոյ քաղաքից 30 կմ արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ, Վրաստանի Ծնորի քաղաքից 6 կմ հյուսիս՝ 3-4 բալ ուժգնությամբ։ Թուրքիայի Իգդիր քաղաքի մատույցներում գրանցվել է երկու երկրաշարժ՝ 3 բալ եւ  2-3 բալ ուժգնությամբ։
  • Նոյեմբերի 16-ին Թուրքիայի Վան քաղաքից 18 կմ հյուսիս-արեւմուտք՝ 2-3 բալ ուժգնությամբ, 46 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ, Ադրբեջանի Շեքի քաղաքից 2 կմ հարավ՝ 2-3 բալ ուժգնությամբ։
  • Նոյեմբերի 17-ին Ադրբեջանի Գյանջա քաղաքից 20 կմ հյուսիս-արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ:
  • Նոյեմբերի 19-ին Թուրքիայի Սարայ քաղաքից 24 կմ հյուսիս-արեւմուտք՝ 4-5 բալ ուժգնությամբ, Վան քաղաքից 45 կմ հյուսիս՝ 3 բալ ուժգնությամբ, 45 կմ հյուսիս- արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ, Իրանի Խոյ քաղաքից 42 կմ արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։
  • Նոյեմբերի 20-ին Իրանի Խոյ քաղաքից 34 կմ արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս գրանցվել է 6.0 եւ ավելի մագնիտուդով հինգ երկրաշարժ․ նոյեմբերի 14-ին Կամչատկայի արեւելյան ափամերձ տարածքում՝ 6.1 մագնիտուդով, նոյեմբերի 15-ին՝ Հարավային Սանդվիչյան կղզիներում եւ Արեւելա-Խաղաղօվկիանոսյան բարձրացման հարավային մասում՝ 6.4 եւ 6.3 մագնիտուդով, նոյեմբերի 16-ին եւ 18-ին Խաղաղ օվկիանոսի Սողոմոնյան եւ Ֆիջի կղզիների ափամերձ տարածքներում՝ 6.2 եւ 6.6 մագնիտուդով։ Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

 

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»