Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 17 հեռախոսային խորհրդատվություն, 3 ելք. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

17 հեռախոսային խորհրդատվություն, 3 ելք. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

2262
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը սեպտեմբերի 21-28-ը ժամանակահատվածում ստացել է 26 զանգ, որից 17-ը՝ հոգեբանական աջակցության եւ ուղղորդման վերաբերյալ: Այս 17-ից 11-ը եղել է կորոնավիրուսով հնարավոր վարակվածության մասին:

Մնացած զանգերը եղել են հետեւյալ հարցերով. չորսը՝ հոգեկան խանգարումներով քաղաքացիների, երկուական ինքնասպանության փորձի եւ ինքնավնասման սպառնալիքի, մեկը՝ հրդեհի վերաբերյալ:

Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։

Նշված ժամանակահատվածում հոգեբանական աջակցության բաժնի աշխատակիցները տուժածներին եւ նրանց հարազատներին տեղում՝ դեպքի վայրում, հոգեբանական աջակցություն ցուցաբերելու նպատակով իրականացրել են 3 ելք՝ ինքնասպանության փորձի եւ հրդեհի վերաբերյալ ահազանգերով:

Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։