Գլխավոր Սպիտակ-30 Փորձանքից հետո առաջին օրերը

Փորձանքից հետո առաջին օրերը

1130
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան նախաձեռնել է «Սպիտակ-30» տեղեկատվական արշավը, որի նպատակն է 30 տարվա հեռվից ներկայացնել 1988-ի կործանարար երկրաշարժը: Կփորձենք պատմությունը ներկայացնել լուսանկարների միջոցով:

Այս լուսանկարում երկրաշարժին հաջորդած առաջին օրերից մի պահ է: Մարդիկ ողջ են, բայց կորցրել են ամեն ինչ. ընտանիք, տուն, գույք: Մահվան շունչն են զգացել: Անգամ մեծ ընտանիքից միակ ողջ մնացածները աղետի հետ միայնակ չէին:

Հենց երկրաշարժի հաջորդ օրվանից՝ դեկտեմբերի 8-ից սկսվեց օգնության հոսքը՝ ողջ աշխարհից:

Միայն առաջին օրերին.

Երեւանի բժշկական համալսարանի 900 ուսանող հայտարարեց, որ իրեն համարում է զորակոչված եւ պատրաստ է մեկնել աղետի գոտի:

Մոսկվայից ուղարկվեց 130 հազար տաք վրան, 200 հազար տաք հագուստ, 100 տաքացուցիչ:

Սախալինից ուղարկվեց 5 վագոն պոլիմերային նյութ:

Լատվիայից ուղարկվեց 100 հազար տուփ խտացրած կաթ:

Վորոշիլովգրադից ուղարկվեց 10 000 քմ ապակի, նույնքան ապակյա այլ շինանյութ, 2500 քմ երեսպատման սալիկ:

Տաշքենդից ուղարկվեց 5 տոննա վիրակապական նյութ, դեղամիջոցներ, արյուն:

Գերմանիայից ժամանեցին փրկարարներ, որոնք հատուկ սարքեր ու հանդերձանքից բացի նաեւ փրկարար շներ ունեին:

Շարունակելի