Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 103 հեռախոսային խորհրդատվություն, 4 ելք․ ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

103 հեռախոսային խորհրդատվություն, 4 ելք․ ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

2260
Տարածել

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինն օգոստոսի 10-17-ը ստացել է 103 զանգ, որոնցից 94-ը՝ հոգեբանական աջակցության եւ ուղղորդման վերաբերյալ։ 94-ից 84-ը եղել է կորոնավիրուսով հնարավոր վարակվածության մասին։

Մյուս զանգերը եղել են հետեւյալ թեմաներով․  երեքը՝ միջանձնային բնույթի ահազանգի, երկուսը՝ ինքնասպանության փորձի, երկուսը՝ ինքնավնասման սպառնալիքի, երկուսը՝ երեխաների վերաբերյալ։

Այս ժամանակահատվածում հոգեբանները տուժածներին եւ նրանց հարազատներին դեպքի վայրում հոգեբանական աջակցութ­յուն ցուցաբերելու նպատակով իրականացրել են 4 ելք՝ ինքնասպանության փորձի, ինքնավնասման սպառնալիքի  եւ երեխաների վերաբերյալ խորհրդատվության ահազանգերով։

Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։