Գլխավոր ՀՀ ՆԳՆ Տնտեսված 13 միլիոնը` Տավուշի ՔՊ ջոկատներին

Տնտեսված 13 միլիոնը` Տավուշի ՔՊ ջոկատներին

3320
Տարածել

Այսօր ՀՀ կառավարությունը արտակարգ իրավիճակների նախարարության առաջարկով, որոշել է 2020 թվականի պետական բյուջեով փրկարար ծառայությանը «Կենսաթոշակի անցնելու հետ կապված եւ տարիքային նպաստներ բյուջեից» հոդվածով հատկացված միջոցներից տնտեսված 13,325 միլիոն դրամը տրամադրել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի թիվ 115 եւ Նոյեմբերյանի թիվ 116 հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատներին՝ առաջին բուժօգնություն պարագաներով համալրված, բարձր անցանելիության ավտոմեքենաներ եւ 5 հատ հոսանքի գեներատոր գնելու նպատակով: Գույքը կօգտագործվի նաեւ տարաբնույթ արտակարգ իրավիճակներում, բարդ եղանակային պայմաններում  բնակչության  պաշտպանության խնդիրների իրականացման համար: