Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 8 հեռախոսային խորհրդատվություն․ ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

8 հեռախոսային խորհրդատվություն․ ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

3380
Տարածել

Օգոստոսի 16- 23-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը ստացել է 21 զանգ, որոնցից 8-ը՝ հոգեբանական ուղղորդման եւ աջակցության վերաբերյալ։

Մնացած զանգերը եղել են հետեւյալ հարցերով․ հինգը՝ ինքնասպանության փորձի, մեկը՝ հրդեհի, վեցը՝ հոգեկան խանգարումներով քաղաքացիների, մեկը՝ ռազմական դրության վերաբերյալ։

Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։

Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։