Գլխավոր ՀՀ ՆԳՆ Երախտիքի խոսք՝ զոհված փրկարարներին

Երախտիքի խոսք՝ զոհված փրկարարներին

2582
Տարածել

Արցախյան երկրորդ պատերազմում իրենց մասնագիտական պարտքը կատարելիս անմահացել են Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության 4 փրկարար՝ Հովիկ Աղաջանյանը, Հարություն Աթաջանյանը, Դավիթ Դոլուխանյանը եւ Արայիկ Հակոբյանը:

Դեկտեմբերի 21-ին ԱՀ նախագահը նրանց հետմահու պարգեւատրել է «Երախտագիտություն» մեդալով, իսկ ԱԻՊԾ  տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի հրամանագրով՝ Հովիկ Աղաջանյանն արժանացել է «Փառքի խաչ-Նոյ» հուշամեդալի։