Գլխավոր Նորություններ Արտակարգ դրության պայմաններում հրատարակվեց հերթական գիտական հանդեսը

Արտակարգ դրության պայմաններում հրատարակվեց հերթական գիտական հանդեսը

3199
Տարածել

Ընթերցողի սեղանին դրվեց «Ճգնաժա­մային կառավարում եւ տեխնոլոգիաներ» գիտա­կան հանդեսի հերթական համարը` «Աղետների հոգեբանություն» խորագրով միջազգային գիտաժողովի նյութերով:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի գիտական խորհուրդը 2019 թվականի վերջում որոշեց  2020 թվականի ապրիլի 22-ին, 23-ին Երեւանում անցկացնել «Աղետների հոգեբանություն» միջազգային գիտաժողով եւ նյութերը հրատարակել «Ճգնաժա­մային կառավարում եւ տեխնոլոգիաներ» գիտա­կան հանդեսում: COVID-19 կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, որոշվեց գիտաժողովը հետաձգել եւ կազմակերպել նոր ուսումնական տարվա առաջին կիսամյակում՝ անհրաժեշտության դեպքում առցանց, իսկ ներկայացված հոդվածները հրատարակել ժամանակին: Ստացված հոդվածներից հանդեսի խմբագրական խորհուրդն ընտրել է 52 հողինակի 34 հոդված:

 

Առավել մանրամասն՝ այստեղ