Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկու երկրաշարժ

2537
Տարածել

Հուլիսի 2-8-ը Հայաստանի հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում գրանցել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ 2 երկրաշարժ՝

Հայաստանում՝ hուլիսի 2-ին Մարմարաշեն գյուղից 12 կմ հյուսիս արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Արտաշատ քաղաքում եւ Դվին, Մարմարաշեն, Արաքսավան գյուղերում 2-3 բալ ուժգնությամբ եւ hուլիսի 6-ին Մարմարաշեն գյուղից 11 կմ հյուսիս-արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Դվին, Մարմարաշեն եւ Ոստան գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 6 երկրաշարժ

Հուլիսի 2-ին Թուրքիայում՝ Սարիղամիշ քաղաքից 21 կմ հարավ՝ 3-4 բալ ուժգնությամբ, Իրանում՝ Խոյ քաղաքից 14 կմ հարավ-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ եւ Թուրքիա-Իրան սահմանային գոտում՝ Չալդրան քաղաքից 22 կմ հարավ-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։

Հուլիսի 3-ին Թուրքիայում՝ Սարայ քաղաքից 14 կմ հարավ-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Հուլիսի 5-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 31 կմ հարավ-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Հուլիսի 6-ին Ադրբեջանում՝ Բարդա քաղաքից 25 կմ հարավ-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով երկու երկրաշարժ: Հուլիսի 6-ին 6,2 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Միկրոնեզիայի Յապ Դաշնային Նահանգի տարածքում: Նույն օրը 6,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ինդոնեզիայի Կենտրոնական Ճավա նահանգի Փաթի քաղաքից 132 կմ դեպի հյուսիս: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»