Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Վնասազերծվել է հրթիռակասետային 5 ռումբ. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

Վնասազերծվել է հրթիռակասետային 5 ռումբ. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

3084
Տարածել

2022 թվականի հունվարի 10-16-ը ժամանակահատվածում Արցախի հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 690 զանգ:

Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 8 ելք: Արձանագրված հրդհները ժամանակին մարվել են, բնակչությանը ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն: Ոչ ոք չի տուժել:

Գրանցվել է տեխնածին բնույթի 4, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 12 կանչ: Փրկարարները կատարել են դռան 4 բացում, առողջական խնդիր ունեցող 4 քաղաքացու տեղափոխել են բուժհաստատություն: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով՝ կատարվել է 1 ելք։ Շաբաթվա ընթացքում փրկարարներն արձագանքնել են այլ բնույթի 3 կանչի:

Հունվարի 14-ին վերսկսվել են ռազմական գործողությունների ընթացքում զոհված եւ անհետ կորած համարվող զինծառայողների, ինչպես նաեւ քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներ: Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում փրկարարական ջոկատները շաբաթվա ընթացքում կատարել են 4 ելք, որոնք ցավոք արդյունք չեն տվել:

Զինադադարից մինչ օրս տարհանվել եւ հաստատվել է ընդհանուր 1705 աճյուն։ Որոնողական աշխատանքները շարունակվում են:

Շարունակվում են տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման եւ դրանց ոչնչացման աշխատանքները, այս ուղղությամբ սակրավորական խմբերը գործընկեր կառույցների հետ մեկտեղ ամենօրյա ռեժիմով հանրապետության բոլոր շրջաններում իրականացրել են հետախուզական եւ կանխարգելիչ աշխատանքներ: Անցած շաբաթ հայտնաբերվել եւ վնասազերծվել է հրթիռակասետային 5 ռումբ:

Նշված ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը ԱՀ ամբողջ տարածքում: Ցանկացած իրավիճակում հիշեք՝ 911, 101, 112 օգնության ու փրկության հեռախոսահամարները:

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն