Գլխավոր Իմացիր ԵՎ օգնիր Օդակաթիլային վարակներ. Ոչ սպեցիֆիկ միջոցառումներ

Օդակաթիլային վարակներ. Ոչ սպեցիֆիկ միջոցառումներ

2943
Տարածել

Օդակաթիլային վարակներով վարակումը տեղի է ունենում շնչուղիներով։ Հարուցիչները դուրս են գալիս վարակակրի արտաշնչման, խոսքի, հազի, փռշտոցի ժամանակ վերին շնչուղիներից արտադրված լորձի կաթիլների հետ։

Այս վարակներից են գրիպը, սուր շնչառական վարակները, դիֆթերիան, տուբերկուլյոզը եւ այսպես կոչված՝ «մանկական» վարակները՝ կարմրուկ, կարմրախտ, ջրծաղիկ, քութեշ, կապույտ հագ, խոզուկ եւ այլն։ «Մանկական» վարակներով մարդը հիմնականում հիվանդանում է կյանքում մեկ անգամ, քանի որ հիվանդությունից հետո տվյալ վարակի հանդեպ առաջանում է կայուն իմունիտետ։ Այս հիվանդությունների մեծ մասի կանխարգելման համար դեռ վաղ մանկական տարիքում կատարում են կանխարգելիչ պատվաստումներ։

Օդակաթիլային վարակները հատկապես շատանում են տարվա առավել ցուրտ շրջանում՝ աշնանը եւ ձմռանը։ Դրանց դեմ կանխարգելիչ միջոցառումները բաժանվում են երկու խմբի՝ սպեցիֆիկ եւ ոչ սպեցիֆիկ։ Ոչ սպեցիֆիկ միջոցառումներից անհրաժեշտ է իմանալ հետեւյալը․

  1. Եթե ընտանիքում կա վարակակիր, հնարավորինս պետք է նրան մեկուսացնել մյուսներից, տրամադրել առանձին սպասք, խնամքի պարագաներ, խոնավ կտորով մաքրել տան մակերեսները եւ օդափոխել սենյակները։
  2. Դիմակը պաշտպանում է շնչուղիներն օդակաթիլային վարակների հարուցիչների ներթափանցումից։
  3. Պետք է սուր շնչառական վարակների շատացման շրջանում խուսափել մարդաշատ վայրեր այցելելուց։
  4. Ապացուցված է, որ ձեռքերի հաճախակի լվանալն ու ախտահանումը պաշտպանում է ոչ միայն աղիքային, այլեւ օդակաթիլային վարակներից։
  5. Պետք է սահմանել օրվա ռեժիմ՝ լիարժեք քուն, հավասարակշռված ու առողջ սնունդ՝ հագեցած վիտամիններով եւ միկոտարրերով, պարբերաբար կատարել սպորտային վարժություններ։
  6. Պետք է կրել եղանակին համապատասխան հագուստ։
  7. Պետք է հաճախ օդափոխել փակ տարածքները։

 

Սպեցիֆիկ միջոցառումների մասին՝ հաջորդիվ