Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 382 զանգ կորոնավիրուսի վերաբերյալ. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

382 զանգ կորոնավիրուսի վերաբերյալ. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

3194
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը հունիսի 15-22-ը ստացել է 405 զանգ, որից 393-ը՝ հոգեբանական աջակցության եւ ուղղորդման վերաբերյալ: Այս 393-ից 382-ը եղել են կորոնավիրուսով հնարավոր վարակվածության մասին զանգեր:

Մնացած զանգերը եղել են հետեւյալ հարցերով. չորսական՝ ինքնասպանության փորձի, հոգեկան խանգարումներով քաղաքացիների, ինքնավնասման սպառնալիքի վերաբերյալ:

Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։

Նշված ժամանակահատվածում հոգեբանական աջակցության բաժնի աշխատակիցները տուժածներին եւ նրանց հարազատներին տեղում՝ դեպքի վայրում, հոգեբանական աջակցություն ցուցաբերելու նպատակով իրականացրել են 5 ելք՝ 3-ը՝ ինքնասպանության փորձի ահազանգով, մեկական՝ ինքնավնասման սպառնալիքի եւ հոգեբանական աջակցության վերաբերյալ:

Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։