Գլխավոր Ուսուցողական նյութեր ՃԿՊԱ-ում կկազմակերպվի հեռավար ուսուցում

ՃԿՊԱ-ում կկազմակերպվի հեռավար ուսուցում

2177
Տարածել

Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել մեկ շաբաթով ուսումնական հաստատություններում դասերը դադարեցնել, Facebook սոցկայքի ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեզ պետք է մի որոշակի ժամանակ վերցնել, հասկանալ, թե ինչ է կատարվում: Մենք գարնանային արձակուրդները կտեղափոխենք մեկ շաբաթ առաջ», — ասաց վարչապետը:

Սա նշանակում է, որ մարտի 2-8-ը դասընթացներ (առկա եւ հեռակա ուսուցում, վերապատրաստում) չեն լինի նաեւ ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում: Հայաստանում կորոնավիրուսի առկայությամբ պայմանավորված դասերի ընդհատումը, սակայն, չի դառնա ՃԿՊԱ-ում բոլոր ուսանողների կրթության ընդհատման պատճառ: Մի շարք մասնագիտությունների ուսանողների համար կկազմակերպվի հեռավար ուսուցում։ Վերապատրաստված դասախոսները իրենց ուսանողների համար դասերը կկազմակերպեն հեռավար համակարգով:
ՃՊԿԱ-ում մասնակի ներդրված է հեռավար ուսուցումը։ 2019 թվականի հունիսին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մասնագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու Դավիթ Ղազարյանի օգնությամբ հեռավար ուսուցման թեմայով վերապատրաստում են անցել  ՃԿՊԱ մի շարք դասախոսներ, որոնք էլ մարտի 2-8-ը ՃՊԿԱ-ում կվարեն հեռավար դասախոսություններ։

Մարտի 2-ին նիստ է հրավիրելու Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքների համակարգման միջգերատեսչական հանձնաժողովը: Հանձնաժողովի աշխատանքների, ՃԿՊԱ-ում դասերի, քննաշրջանի, ուսումնական պրակտիկայի ժամկետների հնարավոր փոփոխությունների մասին՝ առաջիկայում: