Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

2265
Տարածել

Փետրվարի 20-26-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 5 երկրաշարժ.

Փետրվարի 22-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 12 կմ հարավ-արեւելք 4 բալ ուժգնությամբ եւ 9 կմ հյուսիս-արեւելք 4-5 բալ ուժգնությամբ, Իրան-Թուրքիա սահմանային գոտում Սալմաս քաղաքից 33 կմ հյուսիս-արեւմուտք 4-5 բալ ուժգնությամբ։ Փետրվարի 23-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում Սալմաս քաղաքից 22 կմ արեւմուտք եւ 29 կմ հյուսիս-արեւմուտք տեղի է ունեցել 8 բալ ուժգնությամբ երկու երկրաշարժ, որոնք զգացվել են ՀՀ Սյունիքի, Վայոց Ձորի եւ Արարատի մարզերում 4 բալ ուժգնությամբ եւ Երեւան քաղաքում 3-4 բալ ուժգնությամբ: Երկրաշարժերին հաջորդել է ավելի քան 500 հետցնցում։ Երկրաշարժերի հետեւանքով զոհվել է 9 մարդ, տուժել 154-ը:

Տարածաշրջանից դուրս 6,0 եւ ավելի մագնիտուդով երկրաշարժ չի գրանցվել:

 

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»