Գլխավոր Միջոցառումներ Ձեւավորվում է ՃԿՊԱ-ԱՄՆ «Խաղաղության կորպուս» համագործակցություն

Ձեւավորվում է ՃԿՊԱ-ԱՄՆ «Խաղաղության կորպուս» համագործակցություն

2397
Տարածել

Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա էին այցելել ամերիկյան «Խաղաղության կորպուսի» Հայաստանի գրասենյակի անվտանգության մենեջեր Վահագն Տոնոյանն ու մի շարք երկրներում (Վրաստան, Ալբանիա, Ուկրաինա, Մոլդովա եւ այլն) կորպուսի ծրագրերի համակարգող Կարմեն Շիհանը: Խաղաղության կորպուսի ներկայացուցիչները մտադիր են իրենց կամավորների համար անվտանգության մշակույթի, աղետի ժամանակ ճիշտ վարքականոնի թեմաներով վերապատրաստումներ կազմակերպել եւ ակնկալում են ՃԿՊԱ օգնությունը: Նման դասընթաց «Խաղաղության կորպուսի» կամավորների համար կազմակերպվում է առաջին անգամ:

Առավել մանրամասն՝ այստեղ