Գլխավոր Միջոցառումներ Առաջին օգնության դասընթաց՝ ճամբարում

Առաջին օգնության դասընթաց՝ ճամբարում

2415
Տարածել

Հունիսի 22-ին Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Ռուբեն Օհանյանը, հրամանատարի տեղակալ, փ/ծ կապիտան Միշա Մուժիկյանն ու հերթափոխի պետ, փ/ծ ենթասպա Արթուր Այունցը առաջին օգնության դասընթաց են անցկացրել «Ժայռ» հանգստի գոտում, որտեղ վրանային ճամբար են կազմակերպել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջի սաները:

Փրկարարներն ուսանողներին ներկայացրել են ծառայության գործունեությունը, առաջին օգնության կանոններն արեւահարության, ջրահեղձության, միջատների եւ սողունների խայթոցների, կոտրվածքների եւ այլ դեպքերում, բացատրել Սեւանա լճում անվտանգ լողալու եւ ճամբարի անտառային հատվածում կրակի օջախներ չստեղծելու անհրաժեշտությունը: Ճամբարականները հնարավորություն են ունեցել անձամբ փորձարկելու գույքն ու բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը:

Ռուբեն Օհանյանի խոսքով՝ խումբը բավական գիտելիք ուներ անվտանգության կանոնների վերաբերյալ, ինչում մեծ դերն է խաղացել ճամբարի ղեկավարը: Նույն դասընթացը կանցեն նաեւ կրթահամալիրի հաջորդ ուսանողական խմբերը:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Միշա Մուժիկյանը