Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ

2114
Տարածել

Սեպտեմբերի 3-9-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում գրանցել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ. Սեպտեմբերի 11-ին Հայաստանում՝ Աշոցք գյուղից 10 կմ հյուսիս-արևելք:

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 8 երկրաշարժ

Սեպտեմբերի 10-ին Ադրբեջանում՝ Զաքաթալա քաղաքից 3 կմ հարավ-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Սեպտեմբերի 11-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 28 կմ հարավ-արեւմուտք, Թուրքիայում՝ Չալդրան քաղաքից 46 կմ հարավ-արեւմուտք, Ադրբեջանում՝ Զաքաթալա քաղաքից 18 կմ արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Սեպտեմբերի 13-ին Իրանում՝ Ահար քաղաքից 17 կմ հյուսիս-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։

Սեպտեմբերի 14-ին Իրանում՝ Թասուջ քաղաքից 9 կմ հյուսիս-արեւելք, Նախիջեւան-Հայաստան սահմանային գոտում Նախիջեւան քաղաքից 25 կմ հյուսիս՝ 3 բալ ուժգնությամբ եւ Թուրքիայում՝ Վան քաղաքից 39 կմ հյուսիս-արեւելք 4-5 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով չորս երկրաշարժ: Սեպտեմբերի 11-ին եւ 12-ին 6,3 եւ 6,1 մագնիտուդներով սեյսմիկ իրադարձություններ են տեղի ունեցել համապատասխանաբար Չիլիի Տոկոպիլա քաղաքից 88 կմ դեպի հյուսիս-արեւելք եւ Ճապոնիայի Իվատե պրեֆետուրայի Օֆունատո քաղաքից 44 կմ դեպի հարավ-արեւելք: Սեպտեմբերի 15-ին 6,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ռուսաստանի Դաշնության Կամչատկայի երկրամասում` Բիստրինսկի շրջանի Էսո վարչական կենտրոնից 22 կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Նույն օրը Ֆիջիի Հանրապետության Լամբասա քաղաքից 164 կմ դեպի հյուսիս տեղի է ունեցել երկրաշարժ, որն ունեցել է 6,1 մագնիտուդ: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»