Գլխավոր ՀՀ ՆԳՆ Մաս-ռեստլինգի միջբուհական առաջնություն՝ ԱԻՆ-ում

Մաս-ռեստլինգի միջբուհական առաջնություն՝ ԱԻՆ-ում

1123
Տարածել

Մարտի 4-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում կանցկացվի քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվան նվիրված մաս- ռեստլինգ մարզաձեւի միջբուհական ուսանողական առաջնություն։ Գաղափարը կյանքի է կոչվել ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի եւ Հայաստանի մաս-ռեստլինգի ֆեդերացիայի նախաձեռնությամբ։ Նախատեսվում է մոտ 100 ուսանողի մասնակցություն, ֆեդերացիան կապահովի գույքն ու մրցավարներին։ Մրցաշարին ներկա կլինեն նաեւ տարբեր սպորտաձեւերի ֆեդերացիաների ներկայացուցիչներ։

Նույն օրը ՃԿՊԱ ուսանող, մաս-ռեստլինգ սպորտաձեւի աշխարհի եռակի եւ հայկական «Դյուցազնագրքի» բազմակի ռեկորդակիր Յուրի Սաքունցը կփորձի սահմանել աշխարհի նոր ռեկորդ՝ ատամներով կամ ճկույթ մատով քաշելով հրշեջ-փրկարարական տեխնիկա։

Առավել մանրամասն՝ այստեղ