Գլխավոր Միջոցառումներ Վերապատրաստվում են խմբի պետերը

Վերապատրաստվում են խմբի պետերը

2331
Տարածել

Արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» ԱԻՆ փրկարար ծառայության ծառայողների 2022 թվականի վերապատրաստման դասընթացների ծրագրի համաձայն, ապրիլի 11-22-ը անցկացվում է հրշեջ-փրկարարական ջոկատների խմբի պետերի վերապատրաստում Արարատի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Շիրակի, Տավուշի, Սյունիքի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու մարզային փրկարարական վարչությունների տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատների խմբի պետերի համար: Դասընթացին մասնակցում է 14 փրկարար: Տասնօրյա դասընթացի առաջին չորս օրը տեսական դասեր են, մնացած վեց օրը՝ գործնական պարապմունքներ՝ ՃԿՊԱ «Լուսակերտ» գործնական պարապմունքների կենտրոնում, փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչությունում:

Առավել մանրամասն՝ այստեղ