Գլխավոր Միջոցառումներ ՔՊ միջոցառումներ՝ մարզերում

ՔՊ միջոցառումներ՝ մարզերում

2551
Տարածել

Քաղաքացիական պաշտպանության ամենամյա միջոցառումները աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության անբաժան բաղադրիչն են։
Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ համայնքների դիմակայունությունն ու բնակչության անվտանգությունը գերակա նպատակներ պիտի լինեն։ Ամեն տարի Արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումները Երեւանի եւ մարզերի կրթական հաստատություններում կազմակերպում են թեմատիկ վարժանքներ եւ դասախոսություններ։
Ուշադրության կենտրոնում են հատկապես սահմանամերձ մարզերը։
Մարտի 1-10-ն ընկած ժամանակահատվածում Երեւանում եւ հանրապետության մարզերում կանցկացվեն քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ: Մասնավորաբար.

Արագածոտն
«Հակառակորդի հարձակման սպառնալիքի դեպքում տարհանման միջոցառումների իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝
Աշտարակի թիվ 2 հիմնական, Ապարանի թիվ 1 հիմնական, Սադունցի հիմնական, Թալինի թիվ 1 հիմնական եւ Օշականի միջնակարգ դպրոցներում։

Կոտայք
«Հակառակորդի հարձակման սպառնալիքի դեպքում տարհանման միջոցառումների իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝
Կապուտանի միջնակարգ, Նոր Գեղիի Յու.Երիցյանի անվան թիվ 2 միջնակարգ, Չարենցավանի թիվ 2 հիմնական եւ Հրազդանի թիվ 13 ավագ դպրոցներում։
Հրշեջ-փրկարարական ջոկատների ղեկավար կազմը «Քաղաքացիական պաշտպանության ազդանշանները եւ վարվելակերպի կանոնները» թեմայով դասախոսություններ կկարդա Հրազդանի թիվ 5 հիմնական, Հրազդանի թիվ 8 հիմնական, Չարենցավանի թիվ 3 հիմնական, Եղվարդի թիվ 3 հիմնական, Եղվարդի թիվ 1 ավագ, Չարենցավանի թիվ 1 ավագ, Բալահովիտի եւ Գեղաշենի միջնակարգ դպրոցներում։

Սյունիք
«Դպրոցի աշակերտների պատսպարման կազմակերպումը օդային տագնապի դեպքում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝
Կապանի թիվ 3 միջնակարգ, Քաջարանի թիվ 1 միջնակարգ, Մեղրիի թիվ 1 միջնակարգ, Կապանի թիվ 5, 6 հիմնական, Գորիսի թիվ 3 հիմնական եւ Սիսիանի թիվ 1 հիմնական դպրոցներում։ «Քաղաքացիական պաշտպանության դերը, խնդիրները եւ բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով դասախոսություններ մարզի 8 դպրոցում։

Վայոց ձոր 
«Անձնակազմի պատսպարման իրականացումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝
Եղեգնաձորի թիվ 2 հիմնական, Ջերմուկի թիվ 1 հիմնական, Արինի, Արփիի, Գնդեւազի, Բարձրունու միջնակարգ եւ Վայքի ավագ դպրոցներում։
Մարզի 4 դպրոցներում կանցկացվեն «Քաղաքացիական պաշտպանության պատմությունը, դերը եւ նշանակությունը» թեմայով դասախոսություններ։

Արարատ
«Օդային տագնապ» ազդանշանի դեպքում պատսպարման միջոցառումների կազմակերպումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սիսավան գյուղի միջնակարգ դպրոցում եւ Արարատի բժշկական քոլեջում,
«Հակառակորդի հարձակման սպառնալիքի դեպքում տարհանման միջոցառումների կազմակերպումը» թեմայով՝ Քաղցրաշեն եւ Հովտաշատ գյուղերի միջնակարգ դպրոցներում։

Արմավիր
«Օդային տագնապ» ազդանշանի դեպքում պատսպարման միջոցառումների կազմակերպումը» թեմայով հատուկ տակտիկական ուոսումնավարժություն՝ Մրգաշատի թիվ 1 միջնակարգ, Հուշակերտի գյուղի միջնակարգ եւ Վաղարշապատի թիվ 8 հիմնական դպրոցներում, «Հակառակորդի հարձակման սպառնալիքի դեպքում տարհանման իրականացումը» թեմայով՝ Խանջյանի միջնակարգ, Արգինա գյուղի միջնակարգ եւ Վաղարշապատի թիվ 12 հիմնական դպրոցներում։

Սա ամբողջական ցանկը չէ։ Առանձին միջոցառումների կանդրադառնանք ավելի մանրամասն։

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ