Գլխավոր Նորություններ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՐՇԱՎ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՐՇԱՎ

821
Տարածել

Նախարարությունը Երևանում նախաձեռնում է անվտանգության արշավ, որի նպատակն է արտակարգ իրավիճակներում պատրաստվածության մակարդակի բարձրացումն ու աղետների ռիսկի նվազեցումը:

Կրթօջախներում, գրադարաններում, թատրոններում և մասնավոր ձեռնարկություններում անցկացվելու են երեք տասնյակից ավելի շտաբային և հատուկ տակտիկական վարժանքներ:

Ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում պարբերաբար կազմակերպվում են ուսումնավարժանքներ՝ նպատակ ունենալով  հանրությանն ուսուցանել հնարավոր արտակարգ իրավիճակներում ճիշտ քայլերի հերթականությունը, հմտանալ և բացահայտել խնդիրներն ու բացթողումները, օգնել արագ կողմնորոշվել, ճիշտ գործելու վարքականոնները, որպեսզի կարող լինեն փրկվել ու նաև փրկել:

Արդյունքներն ակներև են: