Գլխավոր ՀՀ ԱԻՆ «Արիության համաստեղություն-2018»՝ լավագույնները (լուսանկարներ)

«Արիության համաստեղություն-2018»՝ լավագույնները (լուսանկարներ)

1185
Տարածել

2011 թվականից արտակարգ իրավիճակների նախարարությունն անցկացնում է մարդկանց անվտանգության եվ փրկության թեմայով «Արիության համաստեղություն» ամենամյա մրցանակաբաշխություն, ընտրում լավագույն աշխատողին ու ստորաբաժանումը։

«Արիության համաստեղություն-2018»-ի հաղթողներն են.

1․ «Լավագույն հրշեջ-փրկարար» անվանակարգ

ԱԻՆ փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության Իջեւանի հրշեջ փրկարարական ջոկատի օղակի հրամանատար, փ/ծ ավագ Մարատ Միրզոյան։

2․ «Լավագույն փրկարար» անվանակարգ

ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 18-րդ փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ մայոր  Կարեն Ավետիսյան։

3․  «Լավագույն լեռնափրկարար» անվանակարգ

ԱԻՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատի ավագ հրշեջ՝ լեռնափրկարար, փ/ծ ավագ սերժանտ Պողոս Հակոբյան։

4․ «Լավագույն հերթափոխի պետ» անվանակարգ

ԱԻՆ փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության Եղեգնաձորի հրշեջ փրկարարական ջոկատի  հերթափոխի պետ, փ/ծ ենթասպա Արա Մեսրոպյան։

5․ «Լավագույն խմբի պետ (հրամանատար)» անվանակարգ

ԱԻՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի հրշեջ փրկարարական ջոկատի խմբի պետ փ/ծ կապիտան Տիգրան Ասատրյան։

6․  «Հատուկ օբյեկտների պահպանության լավագույն խումբ» անվանակարգ

ԱԻՆ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության ՔՊ ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության ջոկատի Ներքին Կարմիրաղբյուրի հատուկ օբյեկտների պահպանության խումբ։

7․ «Հատուկ օբյեկտների պահպանության լավագույն ջոկատ» անվանակարգ

ԱԻՆ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության ՔՊ ուժերի հավաքական կենտրոնի Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության ջոկատ։

8․ Լավագույն հրշեջ-փրկարարական ջոկատ» անվանակարգ

ԱԻՆ փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության Արմավիրի հրշեջ փրկարարական ջոկատ։

9․ «Փրկարար ծառայության լավագույն տարածքային ստորաբաժանում» անվանակարգ

ԱԻՆ փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչություն։

10․ «Փրկարար ծառայության լավագույն կառուցվածքային ստորաբաժանում» անվանակարգ

ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչություն։

Բացի սրանից, 2018 թվականին անձնվեր ծառայության եւ ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամաններով պատվոգրերով, մեդալներով եւ հուշանվերներով խրախուսվել են ԱԻՆ համակարգի տարբեր ստորաբաժանումների ծառայողներ՝ ընդհանուր 208 հոգի։

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ