Գլխավոր Սպիտակ-30 Պարգեւատրում՝ Սպիտակի երկրաշարժի գոտում աշխատած մարդկանց

Պարգեւատրում՝ Սպիտակի երկրաշարժի գոտում աշխատած մարդկանց

1040
Տարածել

Սպիտակի երկրաշարժն իր հետքը թողեց ոչ միայն Հայաստանի, այլեւ աշխարհում գրանցված խոշոր աղետների պատմության էջերում։ Անգնահատելի է վարքն այն մարդկանց, որոնք օրհասական պահին հայ ժողովրդի կողքին էին։

«Ռուսաստանի փրկարարների միություն» հասարակական կազմակերպությունը Սպիտակի երկրաշարժի  30-րդ տարելիցի կապակցությամբ մեդալներ է շնորհել աղետից տուժած համայնքներում որոնողափրկարարական եւ վերականգնողական աշխատանքների կազմակերպիչներին եւ մասնակիցներին: Պարգեւատրվել է նաեւ Հայաստանի 48 ներկայացուցիչ: Այս մարդկանցից շատերն այսօր աշխատում են Արտակարգ իրավիճակների նախարարության տարբեր ստորաբաժանումներում։

Նրանք են.

  • Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյան (Գյումրի, Սպիտակ)
  • ԱԻ փոխնախարար Արա Նազարյան (Սպիտակ)
  • ԱԻ նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյան (Գյումրի, Վանաձոր եւ Ստեփանավան)
  • ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյան (Գյումրի)
  • Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյան (Գյումրի)
  • Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոռեկտոր, փ/ծ գնդապետ Գեւորգ Հովակիմյան (Գյումրի)
  • ԱԻՆ արտակարգ իրավիճակների քաղաքականության մշակման եւ միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Արմեն Կարապետյան (Գյումրի)
  • ԱԻՆ ՓԾ Փրկարար ուժերի վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Արմեն Գեւորգյան (Գյումրի)
  • ԱԻՆ ՓԾ ՓՈՒՎ Ծառայության կազմակերպման վարչության պետի տեղակալ Տիգրան Ասյան (Գյումրի)
  • ԱԻՆ պետական ռեզերվների գործակալության պետ Սերգեյ Շահինյան (Գյումրի)
  • ԱԻՆ միջազգային համագործակցության բաժնի պետ Աղվան Սարգսյան (Սպիտակ, Քարաձոր)
  • ԱԻՆ միջազգային համագործակցության բաժնի գլխավոր մասնագետ Ռուբեն Համոյան (Գյումրի)
  • ԱԻՆ «Հատուկ լեռնափրկարար ծառայության» տնօրեն Հակոբ Ասատրյան (Գյումրի)
  • ԱԻՆ «Հատուկ լեռնափրկարար ծառայության» տնօրենի տեղակալ Գեւորգ Թադեւոսյան (Սպիտակ)
  • ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի գլխավոր խորհրդական Հրաչյա Պետրոսյան (Գյումրի, Սպիտակ)
  • ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ավագ հրահանգիչ, փ/ծ փոխգնդապետ Արայիկ Հակոբյան (Գյումրի)
  • ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Հրաչիկ Անտոնյան (Վանաձոր)
  • ԱԻՆ ՓԾ ՔՊ վարչության ավագ հրահանգիչ, փ/ծ փոխգնդապետ Կարեն Սահակյան (Գյումրի)
  • ԱԻՆ թիկունքի եւ նյութատեխնիկական ապահովման վարչության պահեստի պետ Մհեր Հարությունյան (Ստեփանավան, Գյումրի)
  • ԱԻՆ թիկունքի եւ նյութատեխնիկական ապահովման վարչության պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Արթուր Շահինյան (Գյումրի)
  • ԱԻՆ ՓԾ թիկունքի եւ նյութատեխնիկական ապահովման վարչության գլխավոր մասնագետ Գոռ Ենոքյան (Վանաձոր)
  • ԱԻՆ ՓԾ կադրերի վարչության կադրային ռեզերվի ղեկավար, փ/ծ փոխգնդապետ Արշակ Վարդանյան (Ստեփանավան, Վանաձոր)
  • ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ մայոր Ալեքսան Գյոզալյան (Գյումրի)
  • ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Վիկտոր Աբազյան (Գյումրի)
  • ԱԻՆ ՓԾ Երեւանի փրկարարական վարչության Կենտրոն բաժնի պետ, փ/ծ գնդապետ Հարություն Հարությունյան (Գյումրի)
  • ԵՓՎ թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի օղակի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Խաչիկ Շահբազյան (Գյումրի)
  • Վանաձորի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Սաշա Ղազարյան (Վանաձոր)
  • Հրազդանի ջերմաէլեկտրակայանի պահպանության հատուկ հրշեջ ջոկատի հրամանատար, փ/ծ գնդապետ Վարդան Մելքոնյան (Գյումրի)
  • Ախուրյանի ՀՓՋ հրամանատարի տեղակալ, փ/ծ մայոր Հրաչ Սերոբյան (Գյումրի)
  • Եղվարդի ՀՓՋ հերթափոխի պետ, փ/ծ ենթասպա Արամ Հարությունյան (Գյումրի)
  • Գուգարքի ՀՓՋ վարորդ, փ/ծ սերժանտ Վոլոդյա Երկրապեշյան (Վանաձոր)
  • «Լոռէ» փրկարար ջոկատ հասարակական կազմակերպության ղեկավար Արմեն Առաքելյան (Ստեփանավան, Գյուլագարակ)

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ