Գլխավոր Միջոցառումներ Մեկնարկել է ՃԿՊԱ միջին մասնագիտական կրթական ծրագրի սովորողների արտադրական պրակտիկան

Մեկնարկել է ՃԿՊԱ միջին մասնագիտական կրթական ծրագրի սովորողների արտադրական պրակտիկան

2391
Տարածել

Ապրիլի 25-ին մենարկել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» միջին մասնագիտական կրթական ծրագրի երրորդ կուրսի արտադրական պրակտիկան։

ՃԿՊԱ դասախոս Վարդան Հայրապետյանի գլխավորությամբ 40 ուսանող արդեն այցելել է Երեւան քաղաքի փրկարարական վարչության թիվ 8, 9 հրշեջ-փրկարարական ջոկատներ, ծանոթացել տեխնիկային, տեխզինվածությանը, մեքենաների սպասարկման կանոններին ու փաստաթղթային փաթեթին, դեպքի վայր ուղեւորվելիս փրկարարների գործողությունների կազմակերպմանը, կատարել հրդեհի օջախի հայտնաբերման եւ մարտական բացազատման աշխատանքներ, փորձարկել փոքր մեխանիզացիայի հնարավորությունները։

Առավել մանրամասն՝ այստեղ