Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

Անցած յոթ օրում Հայաստանում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

465
Տարածել

2019 թվականի հունվարի 16-22-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ եւ ավել ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ 7  երկրաշարժ՝

Հունվարի 9-ին Թուրքիայում՝ Հորասան քաղաքից 7 կմ հարավ-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ։

Հունվարի 10-ին Թուրքիա-Իրան սահմանային գոտի՝  Սարայ քաղաքից 52 կմ հարավ 3 բալ ուժգնությամբ, Թուրքիայում՝ Հորասան քաղաքից 12 կմ հարավ-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ։

Հունվարի 11-ին Արցախի Հանրապետությունում՝ Ստեփանակերտ քաղաքից 25 կմ հյուսիս-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ:

Հունվարի 12-ին Իրանում՝ Մարանդ քաղաքից 19 կմ արեւմուտք 3-4 բալ ուժգնությամբ  եւ  Ահար քաղաքից 48 կմ հարավ-արեւելք 2-3 բալ ուժգնությամբ։

Հունվարի 13-ին Թուրքիայում՝ Օզալպ քաղաքից 8 կմ հյուսիս-արեւելք 2-3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս գրանցվել է 6 եւ ավելի մագնիտուդով 6 երկրաշարժ:

Հունվարի 17-ին Բիսմարկի ծովում, Պապուա Նոր Գվինեայի Լորենգաու քաղաքից 173 կմ դեպի հարավ-արեւմուտք, տեղի է ունեցել 6,2 մագնիտուդով երկրաշարժ: Նույն օրը երկրաշարժին հետեւել է 5 եւ ավելի մագնիտուդով 3 երկրաշարժ: Հաջորդ օրը գրանցված 6 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Հյուսիսային Արեւելախաղաղօվկիանոսյան բարձրացման գոտում: Հունվարի 20-ին 6,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել  Չիլիում` Կոկիմբո քաղաքից 15 կմ հարավ-արեւմուտք: Հունվարի 21-ին` 6, իսկ 22-ին` 6,2 մագնիտուդով երկրաշարժեր են տեղի ունեցել Ինդոնեզիայում` Սումբա կղզու Վայնգապու քաղաքից 162 կմ շառավղով սահմանափակված տարածքում: Հունվարի 22-ին 6,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Արքայազն Էդվարդի կղզիների ափերի մոտ:

 

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»