Գլխավոր Միջոցառումներ Արցախում շարունակվում են վերականգնողական աշխատանքները

Արցախում շարունակվում են վերականգնողական աշխատանքները

2907
Տարածել

Տեղեկացրել ենք, որ 2020 թվականի նոյեմբերի 16-ից Արցախի հանրապետությունում են Ռուսաստանի դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման նախարարության փրկարարները՝ խաղաղ բնակավայրերում ծավալվող շինարարության եւ ենթակառուցվածքների վերականգնմանն ուղղված ծրագրերում օգնելու նպատակով:

Սուրբծննդյան օրերին էլ աշխատանքները չեն դադարել: Հունվարի մեկին, Արցախում, բժիշկ-փրկարարները շարունակել են քաղաքացիների ընդունելությունը: Հիմնական բողոքներն են՝ մրսածություն, բարձր ճնշում, բեկորային վնասվածքների հետեւանքներ:

Իսկ հոգեբան-փրկարարները հունվարի վեցին քաղաքացիների ընդունելություն են կազմակերպել Մարտակերտի շրջանում:

Ռուսաստանից ժամանած փրկարարների մի խումբ էլ Արցախի քաղաքաշինության նախարարության մասնագետների հետ համատեղ ստուգողական-հսկողական այցերով հետեւում է վերականգնվող բնակֆոնդի եւ սոցիալական նշանակության օբյեկտներում ընթացող շինարարության որակին:

Հ.Գ. Կարդացեք նաեւ՝

Արցախում հոգեբանական աջակցության թեմայով վերապատրաստվել է 2500 մարդ

Արցախում ռուս փրկարարների կազմակերպած անվտանգության մշակույթի դասերին մասնակցել է 2500 աշակերտ

Ռուս փրկարարները վերականգնում են Արցախի դպրոցներն ու բուժհաստատությունները

Ռուս փրկարարները շարունակում են Արցախի բնակֆոնդի եւ սոցիալական ենթակառուցվածքների ստուգումները