Գլխավոր Վերլուծություն 2018 թվականի հրդեհները

2018 թվականի հրդեհները

455
Տարածել

2018 թվականի ընթացքում ՀՀ ԱԻՆ աշխատակազմի պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունում հաշվառվել է 2812 հրդեհ` 933,665 միլիոն դրամի նյութական վնասով, զոհվել է 8 եւ վնասվածքներ ստացել` 29 մարդ: 2017 թվականին հաշվառվել էր 2889 հրդեհ` 1,017 միլիարդ դրամի նյութական վնասով, զոհվել էր 6 եւ վնասվածքներ ստացել` 54 մարդ: 2017 թվականի համեմատ 2018 թվականին հրդեհների քանակը նվազել է 77-ով (2,7%), նյութական վնասը` 127,588 միլիոնով (12%), վնասվածք ստացածների քանակը 25-ով (46,3%), իսկ զոհերի թիվն ավելացել է 2-ով (33,3%):

Զոհերով հրդեհների առաջացման հիմնական պատճառներն են էլեկտրահաղորդալարերի կարճ միացումը, անզգուշությունը ծխելուց, կրակի հետ անզգույշ վարվելը: Զոհերն արձանագրվել են հետեւյալ տարածաշրջաններում. Լոռի՝ 3, Երեւան եւ Շիրակ՝ երկուական, Արմավիր՝ 1:

Վնասվածքները գրանցվել են Երեւանում` 7, Սյունիքում՝ 6, Կոտայքում՝ 5, Լոռիում՝ 3, Շիրակում, Վայոց ձորում եւ Արմավիրում՝ երկուական, Արագածոտնում եւ Տավուշում՝ մեկական:

Հրդեհների քանակը նվազել է Երեւանում, Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Տավուշի եւ Արմավիրի մարզերում: Հրդեհների 48,5%-ը տեղի է ունեցել բաց եւ խոտածածկ տարածքներում, 25,4%-ը՝ բնակելի հատվածում, 6,9%-ը՝ ավտոմեքենաներում, 6,5%-ը՝ գյուղատնտեսական նշանակության օբյեկտներում, 0,6%-ը՝ արտադրական օբյեկտներում, իսկ 12,1%-ը՝ այլ նշանակության օբյեկտներում:

Հրդեհների առաջացման հիմնական պատճառներն են կրակի հետ անզգույշ վարվելը` 65,2%, էլեկտրական սարքավորումների տեղակայման եւ շահագործման կանոնների խախտումը` 14,4%, երեխաների խաղալը կրակի հետ` 4,8%, վառարանների տեղակայման եւ շահագործման կանոնների խախտումը` 1,7%, հրկիզումները՝ 1,2%: Հրդեհների 46,3%-ն արձանագրվել է քաղաքներում, իսկ 53,7%-ը` գյուղերում:

Հանրապետությունում տեղի ունեցած հրդեհներից 71-ը խոշոր են (նյութական վնասը գերազանցում է երկու միլիոն դրամը): Նախորդ տարի գրանցվել էր նման 82 հրդեհ: Խոշոր հրդեհների պատճառած նյութական վնասի չափը՝ 674 844 960 դրամ, որն ընդհանուր նյութական վնասի 72,8%-ն է: Առավել խոշոր հրդեհներից են`

  1. 1 օգոստոսի, Կոտայքի մարզ, գյուղ Մայակովսկի, «ՍԱԶԱԳՐՈ» ընկերության սառնարանային շինություն: Նյութական վնասը՝ 150 200 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ էլեկտրական հաղորդալարերի կարճ միացում:
  2. 11 սեպտեմբերի, քաղաք Գյումրի, «Փյունիկ-97» ընկերության պահեստային շինություն: Նյութական վնասը՝ 69 000 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը պարզաբանվում է:
  3. 7 սեպտեմբերի, Տավուշի մարզ, գյուղ Բերդավան, «Մերսեդես բենց» ավտոմեքենա: Նյութական վնասը՝ 60 000 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը պարզաբանվում է:
  4. 21 հուլիսի, Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Գորկու 70ա, «Վանատուր» ռեստորան: Նյութական վնասը՝ 21 000 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ էլեկտրահաղորդալարերի կարճ միացում:
  5. 12 հուլիսի, քաղաք Երեւան, Դուրյան 6, ավտոտնակ: Նյութական վնասը՝ 17 290 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ էլեկտրահաղորդալարերի կարճ միացում:
  6. 25 հունիսի, քաղաք Երեւան, Մելքոնյան փողոց, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա: Նյութական վնասը՝ 17 000 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ էլեկտրահաղորդալարերի կարճ միացում:
  7. 6 հոկտեմբերի, քաղաք Երեւան, Սեբաստիա 123, «Մերսեդես բենց» ավտոմեքենա: Նյութական վնասը՝ 17 000 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ հրկիզում:
  8. 12 ապրիլի, ՀՀ Գեղարքունիքի մարզ, գյուղ Ձորագյուղ, ավտոտնակ: Նյութական վնասը՝ 15 440 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ երեխայի խաղալը կրակի հետ:
  9. 24 սեպտեմբերի, Շիրակի մարզ, գյուղ Եղնաջուր, առանձնատուն: Նյութական վնասը՝ 15 200 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը` էլեկտրական հաղորդալարերի կարճ միացում:
  10. 10 մարտի, քաղաք Երեւան, Շերամի 98/8, «DG սերվիս» ընկերության ավտոսպասարկման կետ: Նյութական վնասը՝ 12 000 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ էլեկտրահաղորդալարերի կարճ միացում:

 

Պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչություն