Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

Անցած յոթ օրում Հայաստանում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

439
Տարածել

Հոկտեմբերի 31-նոյեմբերի 6-ը հատվածում Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ եւ ավել ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ 7 երկրաշարժ՝

  • Նոյեմբերի 1-ին Ադրբեջանում՝ Շեքի քաղաքից 53 կմ հարավ-արեւելք 2-3 բալ ուժգնությամբ։
  • Նոյեմբերի 4-ին Իրանում՝ Մարանդ քաղաքից 33 կմ հյուսիս-արեւմուտք 2-3 բալ ուժգնությամբ։
  • Նոյեմբերի 5-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 18 կմ հարավ-արեւելք 3 բալ ուժգնությամբ, Վրաստանում՝ Թբիլիսի քաղաքից 10 կմ արեւելք 3 բալ ուժգնությամբ, Թուրքիայում՝ Վան քաղաքից 15 կմ արեւմուտք 2-3 բալ ուժգնությամբ։
  • Նոյեմբերի 6-ին Թուրքիայում՝ Կարս քաղաքից 31 կմ հյուսիս-արեւելք 4 բալ ուժգնությամբ եւ 37 կմ հյուսիս-արեւելք 2-3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս գրանցվել է 6 եւ ավելի մագնիտուդով գրանցվել է երեք երկրաշարժ: Նոյեմբերի 1-ին Չիլիի Իկիկե քաղաքից 99 կմ հյուսիս-արեւելք՝ 6,2 մագնիտուդով երկրաշարժ: Հաջորդ օրը 6 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Կուրիլյան կղզիներում: Նոյեմբերի 4-ին 6,3 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել Ֆիլիպիններում, Սապադ քաղաքից 7 կմ դեպի հարավ-արեւմուտք: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

 

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»