Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Խոսք հրաժեշտի

Խոսք հրաժեշտի

898
Տարածել

81 տարեկանում ավարտվել է վաստակաշատ հրշեջ, պաշտոնաթող գնդապետ Ռոբերտ Թադեւոսյանի երկրային կյանքը:

1957 թվականին ավարտելով Լվովի հրշեջ տեխնիկական ուսումնարանը Ռոբերտ Թադեւոսյանն 1961 թվականին աշխատանքի էր անցել Հայաստանի ներքին գործերի նախարարության հրշեջ պահպանության վարչությունում, իսկ 1985-1992 թվականներին եղել հրշեջ պահպանության վարչության պետը։

Ավելի քան 30 տարվա աշխատանքային գործունեության մեջ քիչ չեն եղել ոչ սովորական իրավիճակները: Խոշոր ու աննախադեպ հրդեհների ժամանակ՝ Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ, ատոմակայան, մարզահամերգային համալիր, Հրազդանի ՊՇԷԿ, ոչ միայն կազմակերպել է հրդեհաշիջման գործողությունները, այլեւ անձամբ է մասնակցել դրանց։ Հրդեհաշիջման աշխատանքներում ցուցաբերած խիզախության համար Ռոբերտ Թադեւոսյանը երկու անգամ պարգեւատրվել է Արիության մեդալով։

Ընկերներն ու մտերիմները հիշում են սկզբունքային, բարեխիղճ սպա էր, պատրաստակամ, սրտացավ մարդ, վստահելի ընկեր, վայելում էր բոլորի՝ ղեկավարության, ենթակաների, ծանոթների հարգանքը։

Ռոբերտ Թադեւոսյանի հիշատակը միշտ կմնա նրան ճանաչողների սրտերում։

Հանգչիր խաղաղությամբ Ռոբերտ Թադեւոսյան: