Գլխավոր Միջոցառումներ ԱԻ նախարար. Ոչ թե արձագանքել, այլ՝ կանխարգելել

ԱԻ նախարար. Ոչ թե արձագանքել, այլ՝ կանխարգելել

2703
Տարածել

Երեւանում անցկացվող Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) տարածաշրջանային 2-րդ պլատֆորմի ժամանակ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը հայտարարեց, որ արակարգ իրավիճակների եւ ճգնաժամային կառավարման ոլորտում պետք է աշխատել ոչ թե աղետներին արձագանքման, այլ՝ կանխարգելման տրամաբանությամբ. ոչ թե լուծել առաջացող խնդիրները, այլ՝ բացառել խնդիրների առաջացումը: «Աշխարհում բազմաթիվ նման լուծումներ կան»,-նկատեց նախարարը: Օրինակ սեյսմակայուն շինարարությունը միայն երկաթբետոնե կառուցատարերով չի եւ սեյսմակայունության բարձրացումը չի նշանակում թանկ շինարարություն:

Նախարարի խոսքով, աղետակայուն հասարակություն ունենալու համար պետք է նաեւ բնակչության, յուրաքանչյուր քաղաքացու գիտակցությունը բարձրացվի, մարդիկ պետք է հասկական պաշտպանված լինելու, խնդիրներից զերծ  լինելու, աղետի ժամանակ ճիշտ քայլերի կարեւորությունը: Հրաչյա Ռոստոմյանը վստահ է, որ Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) տարածաշրջանային 2-րդ պլատֆորմը կօգնի լուծումներ գտնել:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ