Գլխավոր Միջոցառումներ Քաղպաշտպանության ոլորտի թերությունների վերացման ուսումնասիրություն Վայոց ձորում

Քաղպաշտպանության ոլորտի թերությունների վերացման ուսումնասիրություն Վայոց ձորում

1291
Տարածել

Անցած տարի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության աշխատանքային խմբերը քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատում իրականացրեցին Հայաստանի բոլոր մարզերում:

Այս տարի նույն աշխատանքային խմբերը մարզերում ուսումնասիրում են քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման արդյունքում ի հայտ եկած թերությունների վերացման ուղղությամբ արվածը:

Նշված նպատակով հունիսի 26-29-ը Վայոց ձորում էր ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության աշխատանքային խումբը՝ ՔՊ վարչության պետ, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանի գլխավորությամբ: Հետազոտությունն իրականացվել է ՀՀ կառավարության «ՀՀ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման» կարգի համաձայն:

Մարզպետարանում անցկացվել է «Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի բնակչության եւ տարածքային պաշտպանության կազմակերպումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն:

Ուսումնասիրվել են Վայոց ձորի Վայք, Ջերմուկ, Արենի (Խաչիկ) եւ Զառիթափ (Նոր Ազնաբերդ, Բարձրունի, Խնձորուտ) համայնքները, «Եղեգնաձորի բժշկական կենտրոն», «Ֆիդան եւ Լուսինե», «Սիմբաբ», «Ջերմուկ Գրուպ» ընկերությունները:

Փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության աշխատանքային խումբը մեթոդական եւ գործնական օգնություն է ցուցաբերել մարզի համայքներին եւ կազմակերպություններին` ՔՊ միջոցառումների պլանավորման փաստաթղթերը կազմելու եւ ճշգրտելու աշխատանքներում: