Գլխավոր Միջոցառումներ Քաղպաշտպանության ոլորտի թերությունների վերացման ուսումնասիրություն Արմավիրում

Քաղպաշտպանության ոլորտի թերությունների վերացման ուսումնասիրություն Արմավիրում

1253
Տարածել

Անցած տարի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության աշխատանքային խմբերը քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատում իրականացրեցին Հայաստանի բոլոր մարզերում:

Այս տարի նույն աշխատանքային խմբերը մարզերում ուսումնասիրում են քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման արդյունքում ի հայտ եկած թերությունների վերացման ուղղությամբ արվածը:

Հունիսի 26-29-ը Հայաստանի հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության աշխատանքային խումբը Վայոց ձորում էր:

Իսկ հուլիսի 24-27-ը քաղաքացիական պաշտպանության վարչության աշխատանքային խումբը՝ ՔՊ վարչության պետ, փ/ծ գնդապետ Մկրտիչ Մարտիրոսյանի գլխավորությամբ, ՀՀ Արմավիրի մարզում իրականացրել է քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման ընթացքում ի հայտ եկած թերությունների վերացման ուսումնասիրություն:

Հետազոտությունն իրականացվել է ՀՀ կառավարության «ՀՀ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման» կարգի համաձայն:

Ուսումնասիրվել են ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր, Վաղարշապատ, Բագարան, Բամբակաշատ, Երվանդաշատ, Ջանֆիդա, Մյասնիկյան, Քարակերտ համայնքները, «Արմավիրի բժշկական կենտրոն», «Ալեքս Գրիգ», «Արմավիրի Գազմաշ» ընկերությունները:

Փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության աշխատանքային խումբը մեթոդական եւ գործնական օգնություն է ցուցաբերել մարզի համայքներին եւ կազմակերպություններին` քաղպաշտպանության միջոցառումների պլանավորման փաստաթղթերը կազմելու եւ ճշգրտելու աշխատանքներում: