Գլխավոր Ուսուցողական նյութեր Խարույկի չորս բոլորը պիտի փորես

Խարույկի չորս բոլորը պիտի փորես

2107
Տարածել

Մեկ անգամ չէ, որ գրել ենք, «Անտառային հրդեհների դեմ պայքարը սոսկ հրշեջների գործը չէ» 

Սրան զուգահեռ մշտապես իրազեկել-զգուշացրել ենք անտառային հրդեհի պատճառ չդառնալու կանոններին հետեւելու անհրաժեշտության մասին:

Այս ռիսկի մասին է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանի «Աղետիկը» շարքի «Աղետիկը եւ անտառային հրդեհները» մանկական բանաստեղծությունը: Ներկայացնում ենք հատվածներ այդ բանաստեղծությունից:

Դե որպեսզի

Հետագայում

Լավ մարդ դառնաս,

Ուրեմն քեզ

Պիտի ասեմ

Թե անտառում

Ինչեր չանես

Որ հրդեհի

Պատճառ չլնես:

Նախ եւ առաջ

Անտառներում

Խարույկ վառել

Դու չփորձես,

Իսկ թե հանկարծ

Այլ ելք չունես՝

Որտեղ պիտի

Խարույկ վառես

Դու այդ տեղից

Ուրիշ տեղի

Բռնկվելը

Կբացառես,

Ասե՞մ ինչպես…

Դու խարույկի

Ընտրած տեղի

Չորս բոլորը

Պիտի փորես,

Չոր խոտերից,

Տերեւներից,

Այրվող փայտի

Կտորներից

Պիտի մաքրես,

Ու կես մետր

Լայնությունով

Չայրվող գոտի

Պիտի անես

Եվ դրանից

Հետո միայն

Քո խարույկը

Հանգիստ վառես:

Սկիզբը՝ այստեղ

Շարունակելի