2019 թվականի մայիսի 13-17-ը Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում տեղի կունենա Աղետների ռիսկի նվազեցման գլոբալ պլատֆորմ համաշխարհային հինգերորդ համաժողովը: Հավաքին ընդառաջ, Միավորված ազգերի կազմակերպության աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի նախաձեռնությամբ մշակված կայքում (https://sendaimonitor.unisdr.org) այսօրվանից՝ 2018 թվականի մայիսի 15-ից կտեղադրվեն Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030թթ. գործողությունների ծրագրի միացած երկրների կատարած աշխատանքների մասին տեղեկություններ: Սա կդառնա Սենդայի ծրագրի իրականացման մոնիթորինգի համակարգ:
Նախքան սա՝ 2017-ի վերջից, անցկացվում էին Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030 թթ. գործողությունների ծրագրի մոնիթորինգի վերաբերյալ տեխնիկական աշխատաժողովներ, որոնց ժամանակ երկրները մոնիթորնիգի գործիքակազմը աշխատեցնելու հմտություներ էին ձեռք բերում:
Գործարկվող կայքում կլինեն հետեւյալ հիմնական բաժինները.
- Երկրի առաջընթացը Սենդայի ծրագրի եւ Կայուն զարգացման օրակարգի շրջանակներում
- Գլոբալ ռիսկի միտումներ
- Աղետների ռիսկերի նվազեցման ազգային եւ տեղական ռազմավարություններ
- Բնապահպանական, տեխնոլոգիական եւ կենսաբանական վտանգներ
Կայքը կդառնա նաեւ փորձի փոխանակման հարթակ: Երկրները նշված չորս բաժնում պետք է զեկույցներ հրապարակեն Սենդայի գործողությունների ծրագրի յոթ հիմնական թիրախի վերաբերյալ. Մահացությունը, վնասները եւ նյութական կորուստները արտակարգ իրավիճակներից, աղետների ռիսկի կառավարման ոլորտում միջազգային համագործակցություն, վաղ ազդարարման համակարգ եւ այլն:
Արամ ԶԱՔԱՐՅԱՆ