Գլխավոր Միջոցառումներ Արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է

Արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է

790
Տարածել

2016 թվականի հուլիսին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հավատարմագրման եւ լիցենզավորման գործակալությունում գրանցված էր 18 080 արտադրական վտանգավոր օբյեկտ` ԱՎՕ, այս տարվա հուլիսին` 18 429, հոկտեմբերին` 18 602, դեկտեմբերին` 18 741: 2018 թվականի հունվարի 15-ի դրությամբ Հայաստանի հանրապետությունում գրանցված է 18 793 արտադրական վտանգավոր օբյեկտ, մայիսի 14-ին՝ 19 069: Վերջին 10 ամսում արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է 989-ով կամ 5,5 տոկոսով:

Հայաստանում արտադրական վտանգավոր օբյեկտներ են որակվում ոսկու, քարի, ավազի հանքավայրերն ու մշակման արտադրամասերը, բենզալցակայանները, գազալցակայանները, պայթուցիկ նյութերի պահեստները, շինարարական եւ ավտոկռունկները, ճնշման տակ աշխատող սարքերը, քիմիական անալիզի լաբորատորիաները, պոչամբարները, ջրամբարները, կաթսայատները, շարժասանդուղքները, վերելակները, կարուսելները:

Գրանցված ԱՎՕ-ների մեջ կան չաշխատող, գործունեությունը դադարեցրած, սառեցված օբյեկտներ: Շինարարական կամ որոշ ավտոկռունկներ էլ հին են եւ դարձել են մետաղի ջարդոն: Արտադրական վտանգավոր օբյեկտների մոտ 70 տոկոսը վերելակներն են: Բազմաթիվ ընկերություններում կան մեկից ավելի ԱՎՕ-ներ. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»` ավելի քան 200, «Երեւան ՋԷԿ»` ավելի քան 20, «Երեւան գարեջուր»` ավելի քան 10 եւ այլն: