Գլխավոր Միջոցառումներ Քննարկվում են Հայաստանում հետաղետային վերականգման հարցերը

Քննարկվում են Հայաստանում հետաղետային վերականգման հարցերը

500
Տարածել

Հայաստանում հետաղետային  վերականգնման խնդիրների վերաբերյալ աշխատաժողովները, մասնագիտական կարողությունների զարգացման ծրագրերը ակտիվացան այս տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին («Վասն հետաղետային կարիքների գնահատման գործիքակազմի զարգացման»,«Միջազգային աշխատաժողով Հայաստանում»

Արդյունքում մշակվել է hետաղետային վերականգնման հայեցակարգի նախագիծ, որը պետք է քննարկվի եւ ավարտական տեսքի բերվի նախքան արտակարգ իրավիճակների նախարարության կողմից պաշտոնական շրջանառումը։

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի նախաձեռնությամբ՝ ՄԱԶԾ Հայաստանի գրասենյակն ԱԻ նախարարության հետ համատեղ դեկտեմբերի 17-19-ն անցկացրել է «Աղետների կորստի շտեմարան եւ հետաղետային վերականգնում» թեմայով աշխատաժողով՝ որին մասնակցել են նախարարության տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ, փորձագետներ: Աշխատաժողովին ներկա  են եղել նաեւ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոսներ եւ 6 ուսանող։

Զեկույցները հետեւյալ թեմաներով էին՝  «Աղետների  կորուստների շտեմարանի հավաքագրում», «Հետաղետային վերականգման կազմակերպման գործընթացը», «Աղետների տվյալների կառավարման համակարգի տեսլականը Հայաստանում», «Սենդայի գործողությունների ծրագիր․ տվյալների աղբյուրների քարտեզագրումը եւ հավաքագրումը», «Կենսապահվոոմը եւ կայուն զարգացումը ռիսկերի ժամանակակից պատկերում» եւ այլն։

Կլոր սեղան քննարկումների ժամանակ շեշտադրվել են առաջիկա 10 տարվա ռազմավարական եւ զարգացմանն ուղղված քայլերը՝ Երեւան քաղաքի գլխավոր հատակագծի դիտարկում եւ մշակում, բնականոն կենսագործունեության ապահովում, մասնակի վնասված տնտեսական օբյեկտների վերականգնում, ԱՌՆ թեմաներով երեխաների պարբերական ուսուցում եւ այլն։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են ուսանողները

Հ.Գ. «Հետաղետային կարիքների գնահատում»՝ ՀԱԿԳ (The Post-Disaster Needs Assessments՝ PDNA) գործիքակազմ ձեւավորելու համաձայնագիրը ստորագրվել է 2008 թվականի հոկտեմբերին Միավորված ազգերի կազմակերպության, Համաշխարհային բանկի, Եվրոպական հանձնաժողովի միջեւ: ՀԱԿԳ-ն ուղեցույց եւ գործիքակազմ է աղետից տուժած երկրների համար խուսափելու ջանքերի կրկնությունից, բարելավելու վերականգնման գործընթացը, ապահովելու մարդկային եւ նյութական ռեսուրսների արդյունավետ մոբիլիզացիա: Իսկ արտաքին օգնության անհրաժեշտության դեպքում «Հետաղետային կարիքների գնահատումը» միջազգային հանրության համար որոշումներ ընդունելու, թիրախավորված օգնություն տրամադրելու հիմնական փաստաթուղթն է: 2008-ից մինչ օրս աշխարհի ավելի քան 60 երկրում տեղի ունեցած աղետներից (երկրաշարժ, ջրհեղեղ, ցունամի, հրաբուխ, երաշտ եւ այլն) հետո կազմվել է «Հետաղետային կարիքների գնահատում» զեկույց ու հստակ արձանագրվել, թե երկրի որ մարզը ինչքան է տուժել, որքան են վնասված ճանապարհները, գյուղատնտեսությունը, գնաֆոնդը եւ այլն: