Գլխավոր ՀՀ ՆԳՆ Հայաստանի հանրապետության նախագահի հրամանագրով Հրաչյա Ռոստոմյանը նշանակվել է Հայաստանի հանրապետության արտակարգ իրավիճակների...

Հայաստանի հանրապետության նախագահի հրամանագրով Հրաչյա Ռոստոմյանը նշանակվել է Հայաստանի հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար

1292
Տարածել

Հրաչյա Ռոստոմյանը ծնվել է 1981 թ. մարտի 3, ք. Երեւանում: 2003 թվականին ավարտել է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետ` բժիշկ ստոմատոլոգ թերապեւտի մասնագիտացմամբ, 2006 թվականին նույն բուհի կլինիկական օրդինատուրան՝ ունիստոմատոլոգ-օրթոպեդի որակավորմամբ, 2010 թվականին ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզաառողջարարական ֆակուլտետը՝ մարզիչ մանկավարժի որակավորմամբ:

Աշխատանքային գործունեությունը

1997-1999 թթ. — «Անի 90» ՍՊԸ` ապրանքագետ
2003 թ. — թիվ 5 մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա` բժիշկ-ինտերն
2006-2008 թթ. — դասախոսել է Երեւանի պետական բժշկական համալսարանում
2006-2009 թթ. — ԵՊԲՀ ֆիզդաստիարակության ամբիոն` լաբորանտ
2008-2009 թթ. — Երեւան քաղաքի ավագանու անդամ
2006 թ. մարտի 12-ից` ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ
2010-2012 թթ. – Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար
2012-2013 թթ. — ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար
2013-201 6թթ. — Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար
2016-2018 թթ. — ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար
2018 թ. մայիսի 12-ից՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար

Այլ տվյալներ

Զինապարտ է, պահեստի լեյտենանտ: ՀՀ սպորտի վարպետ է, երկար տարիներ խաղացել է Հայաստանի հավաքականի կազմում, մասնակցել է միջազգային մրցաշարերի: Նորանկախ Հայաստանի միջազգային կարգի առաջին մրցավարն է: Երեք գիտամեթոդական հոդվածների հեղինակ է, ՀԱՕԿ-ի տեղեկագրի համահեղինակ: Պարգեւատրվել է հայրենիքին մատուցած ծառայության համար 2-րդ աստիճանի մեդալով, «Հրանտ Շահինյան», ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան», «Զինվոր հայրենյաց» եւ Երեւանի պետական բժշկական համալսարանի 75-ամյակին նվիրված ոսկե մեդալներով, ՀՀ Նախագահի շնորհակալագրով: Մանկավարժական գիտությունների թեկնածու է:

Կուսակցական պատկանելություն

Անկուսակցական է

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու երեխա: