Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ 1 երկրաշարժ

1822
Տարածել

2022 թվականի ապրիլի 7-13-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում գրանցել է 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ մեկ երկրաշարժ. ապրիլի 7-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 14 կմ արևելք՝ 3-4 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Բավրա գյուղում՝ 2-3 բալ ուժգնությամբ

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 4 երկրաշարժ

  • Ապրիլի 6-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 38 կմ հյուսիս-արևելք՝ 3 բալ ուժգնությամբ։
  • Ապրիլի 8-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Սալմաս քաղաքից 39 կմ հյուսիս-արևմուտք՝ 5-6 բալ ուժգնությամբ։
  • Ապրիլի 10-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 3 կմ հյուսիս՝ 4 բալ ուժգնությամբ և 60 կմ հյուսիս-արևելք՝ 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով 1 երկրաշարժ: Ապրիլի 9-ին  6,3 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է գրանցվել Վանուատուի տարածքում: Երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»