Գլխավոր Միջոցառումներ Աշխատաժողով նվիրված Սենդայի գործողությունների ծրագրի մոնիթորինգի համակարգին

Աշխատաժողով նվիրված Սենդայի գործողությունների ծրագրի մոնիթորինգի համակարգին

455
Տարածել

2017 թվականի դեկտեմբերի 6-8-ը Գերմանիայի Բոնն քաղաքում կայացած Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030 թթ. գործողությունների ծրագրի մոնիթորինգի վերաբերյալ տեխնիկական աշխատաժողովից հետո, 2018 թվականի փետրվարի 27-ին եւ 28-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացվել է մոնիթորինիգի համակարգի գործիքակազմը աշխատեցնելու հմտություների վերաբերյալ առաջին տարածաշրջանային աշխատաժողովը՝

Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների համար: Երկու հավաքներին էլ մասնակցել է Սենդայի գործողությունների ծրագրի Հայաստանի ազգային համակարգող Մարգարիտա Հակոբյանը:

Մեզ հետ զրույցում Մարգարիտա Հակոբյանն ասաց, որ եթե Բոննում խոսել են մոնիթորինգի համակարգ ձեւավորելու ընդհանուր չափանիշներից, ապա Աստանայում՝ արդեն ավելի գործնական, մոնիթորինգի համակարգի գործիքակազմի մասին մանրամասներ:

Այս տարվա մարտի մեկից Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030 թթ. գործողությունների ծրագրին միացած երկրները ներկայացնում են իրենց կատարած քայլերի մասին տվյալներ: Աստանայում երկրների Սենդայի գործողությունների ծրագրի ազգային համակարգողները ծանոթացել են մոնիթորինգի համակարգի գործիքակազմի կիրառման հմտություններին: Հաջորդ նման հավաքը կկազմակերպվի խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների համար: Այլ տարածաշրջանի երկրներ էլ են խնդրել իրենց համար նման ուսուցողական սեմինարներ կազմակերպել:

Ապրիլին Հայաստանում անցկացվելու է ԱՌԿ ոլորտում կարողությունների զարգացման աշխատաժողով՝ միջազգային փորձագետների մասնակցությամբ: Չի բացառվում, որ այս աշխատաժողովի մի հատվածը նվիրվի Սենդայի գործողությունների ծրագրի իրականացման մոնիթորինգի համակարգին:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ