Գլխավոր Միջոցառումներ Ձեւավորվում է Սենդայի գործողությունների ծրագրի մոնիթորինգի համակարգը

Ձեւավորվում է Սենդայի գործողությունների ծրագրի մոնիթորինգի համակարգը

625
Տարածել

Դեկտեմբերի 6-8-ը Գերմանիայի Բոնն քաղաքում կայացել է Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030 թթ. գործողությունների ծրագրի մոնիթորինգի վերաբերյալ տեխնիկական աշխատաժողով որին մասնակցել է Սենդայի գործողությունների ծրագրի Հայաստանի ազգային համակարգող Մարգարիտա Հակոբյանը: Սա առաջին նման հավաքն էր, որով սկսվում է ծրագրի իրականացման մոնիթորինգի համակարգի ձեւավորումը: Բոննի հավաքին մասնակցել է տարբեր պետությունների և միջազգային կառույցների ավելի քան 170 ներկայացուցիչ:

Փետրվարի 27-ին եւ 28-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կանցկացվի մոնիթորինգի համակարգը՝ մոնիթորնիգի գործիքակազմը աշխատեցնելու հմտություների վերաբերյալ աշխատաժողով, որին կմասնակցեն Հարավային Կովկաս եւ Կենտրոնական Ասիայի երկրները՝ այդ թվում Հայաստանը ի դեմս Մարգարիտա Հակոբյանի:

Աշխատաժողովի մասին առավել մանրամասն՝ Մարգարիտա Հակոբյանի վերադարձից հետո: