Գլխավոր Միջոցառումներ Հայաստանը ներկայացուցիչ կունենա «Մարդասիրական ցանցեր եւ համագործակցություն» միջազգային հավաքում

Հայաստանը ներկայացուցիչ կունենա «Մարդասիրական ցանցեր եւ համագործակցություն» միջազգային հավաքում

1207
Տարածել

Փետրվարի 5-9-ը Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում կանցկացվի «Մարդասիրական ցանցեր եւ համագործակցություն» չորրորդ շաբաթը, որին կմասնակցի նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արտավազդ Դավթյանը: «Մարդասիրական ցանցեր եւ համագործակցություն» շաբաթ առաջին անգամ անցկացվել է 2015 թվականին եւ հետո՝ ամեն տարի: Հայաստանը ներկայացուցիչ է ունեցել բոլոր հավաքներում:

«Մարդասիրական ցանցեր եւ համագործակցություն» նախաձեռնությունն իրականացնում են Շվեյցարիայի կառավարությունը, Միավորված ազգերի կազմակերպության մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (UNOCHA), Միացյալ թագավորության զարգացման գործակալությունը (DFID): Ծրագրի նպատակն է արտակարգ իրավիճակների ոլորտի տարբեր երկրների մասնագետների համար համագործակցության, փորձի փոխանակման հարթակ ստեղծել:

«Մարդասիրական ցանցեր եւ համագործակցություն» չորրորդ շաբաթվա ընթացքում կքննարկվեն նախորդ հավաքի ժամանակ բարձրացված խնդիրների լուծման ընթացքն ու ոլորտում միասնական քաղաքականություն մշակելու հարցը:

Միջոցառման մասին առավել մանրամասն՝ Հայաստանի ներկայացուցչի վերադարձին: