Գլխավոր Նորություններ ԱՌՋԵՎՈՒՄ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՆ Է

ԱՌՋԵՎՈՒՄ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՆ Է

763
Տարածել

Ձյուդոյի Հայաստանի մեծահասակների առաջնությունում Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամ, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի քոլեջի մենեջմենթի բաժնի 3-րդ կուրսի 17-ամյա ուսանող Էրիկ-Գոռ Համզոյանը, գերծանր քաշային կարգում զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը, նվաճել է բրոնզե մեդալ: «Քանի որ տարիքով փոքր եմ, դեռ 18 տարիս չի լրացել, ֆեդերացիայի թույլտվությամբ եմ մասնակցել առաջնությանը: Ես անգամ երիտասարդական հավաքականում ընդգրկված չեմ, որ մինչև 21 տարեկաններն են, և միանգամից մասնակցեցի մեծահասակների առաջնությանը: Ավելի հասուն և ուժեղ էին իմ մրցակիցները, բոլորն էլ ինձանից քաշով ծանր էին, բայց կարողացա բրոնզե մեդալ նվաճել, ինչի համար շատ ուրախ եմ»,- պատմում է պատանի ուսանող-մարզիկը: Մրցելույթները մեկնարկել են նոյեմբերի

25-ին Երևանի խուլուհամրերի մարզապալատի դահլիճում:

Իսկ մոտ մեկ ամիս առաջ պատանի ուսանողը, մասնակցելով ձյուդոյի պատանիների միջազգային մրցաշարին, որտեղ մրցում էին մարզիկներ 5 երկրներից, նույնպես զբաղեցրել էր 3-րդ հորիզոնականը: Փետրվարին էլ նվաճել էր մինչև 18 տարեկանների Հայաստանի ձյուդոյի առաջնության չեմպիոնի կոչումը: Էրիկ-Գոռի մարզիչներն են սպորտի վարպետներ Գագիկ Դաբաղյանը և Գագիկ Աղամալյանը:  «Պետք է ավելի շատ աշխատեմ, որպեսզի կարողանամ մյուս տարի  մեծահասակների առաջնությունում ոսկե մեդալ նվաճել»,- սեփական ուժերին վստահ ասում է 17-ամյա ուսանող-մարզիկը:

Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Տարածել
Նախորդ հոդվածԳՐԵՄՄԻ
Հաջորդ հոդվածԱյրվածքներ