Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 25 հեռախոսային խորհրդատվություն. Փրկարար ծառայության հոգեբաններն ամփոփում են շաբաթը

25 հեռախոսային խորհրդատվություն. Փրկարար ծառայության հոգեբաններն ամփոփում են շաբաթը

165
Տարածել

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը 2023 թվականի մայիսի 29-ից հունիսի 5-ը ժամանակահատվածում ստացել է 25 զանգ, որից 7-ը՝ հոգեբանական ուղղորդման եւ աջակցության վերաբերյալ:

Մնացած զանգերը եղել են հետեւյալ հարցերով. 11 զանգ՝ հոգեկան խանգարումներով քաղաքացիների, 3 զանգ՝ ինքնասպանության փորձի, 2 զանգ միջանձնային բնույթի խնդրի, մեկական՝ ինքնավնասման սպառնալիքի եւ բռնության վերաբերյալ:

Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։

Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։